ՌԴ-ն հատուկ հրավերներ չի ուղարկել. Ուշակովը` Մայիսի 9-ի շքերթի մասին

Մի շարք օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ այդ հանդիսավոր օրերին Մոսկվա այցելելու և մեր ղեկավարության հետ Մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու ցանկություն են հայտնել»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողներին ասել է Ուշակովը:

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված զորահանդես տեղի կունենա:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուսումնարանների սաները, կուրսանտները, ռազմական տեխնիկայի շարասյունը, ընթացիկ իրավիճակով պայմանավորված, չեն մասնակցի կայանալիք զորահանդեսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031