Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ափսոսանք է հայտնել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի շուրջը ծագած իրադարձությունների առիթով։
Թուրքիան արագորեն հեռանում է Եվրամիությունից՝ փորձելով այրել բոլոր կամուրջները, բայց Եվրոպան դուռը բաց է թողնում թուրք ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են Եվրամիության հետ համագործակցել ընդհանուր արժեքների հիման վրա:
Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները:
Իսրայելը պաշտպանում է պետականության ձեռքբերման քուրդ ժողովրդի օրինական ջանքերը:
Ամերիկյան շոու բիզնեսի աստղերը սեպտեմբերի 12-ի երեկոյան միջոցների հանգանակման հեռուստամարաթոն են անցկացրել «Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից տուժածներին օգնելու համար:
Ֆրանսիայի հյուսիս-արեւելքի յոթ դեպարտամենտներում սեպտեմբերի 13-ի առավոտյան վտանգի նարնջագույն մակարդակ են սահմանել տեղատարափների պատճառով:
Կյանքի 61-րդ տարում մահացել է Պետդումայի պատգամավոր Իրինա Եվտուշենկոն:
«Հայաստանի արտահանողների կեսից ավելին օգտվում է այս համակարգից։ Համակարգը շատ կարևոր է մեր գործարարների համար, որովհետև դա նպաստում է ֆինանսական ռոսուրսների տնտեսմանը, մեր տեղական ծագում ունեցող ապրանքների՝ ամերիկյան շուկայում ավելի մատչելի գներով իրացվելուն»։
Անհայտ անձը Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում հարձակվել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, բայց չհաջողված կողոպուտից հետո ինքնասպան է եղել:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կասեցրել է վերաքննիչ դատարանի վճիռը, որը 24 հազար փախստականների թույլատրել էր ժամանել ԱՄՆ:
Սինգապուրի նոր նախագահ է դարձել Խալիմա Յակոբը, որը մինչեւ վերջին ժամանակներս խորհրդարանի խոսնակն էր:
«Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու ընթացքում ինձ համար գերակա խնդիր է եղել տնտեսական և առևտրային կապերի ամրապնդումը մեր երկրների միջև»:
«Մենք լուրջ մտահոգություններ ունեինք օրենքի նախագծի հետ կապված, բայց երեկ և՛ հիմնական, և՛ հարակից զեկուցողները պաշտոնապես հայտարարեցին, որ այդ փոփոխությունները կատարվելու են, ուստի մենք կողմ ենք քվեարկելու, որովհետև համարում ենք արդեն կայացած փաստ»:
ԿԺԴՀ-ն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները: Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակված է ՑՏԱԿ պետական լրատվական գործակալության կայքում:
«Իրմա» փոթորիկն ԱՄՆ-ի հարավում առանց էլեկտրականության է թողել միլիոնավոր մարդկանց:
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում է ավելի քան 2 միլիարդ դոլար:
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում սեպտեմբերի 12-ին բացվել է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հերթական 72-րդ նստաշրջանը:
Քվեարկություններից հետո պատգամավորները կշարունակեն քննարկել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, որի քննարկումն անավարտ է մնացել սեպտեմբերի 12-ի նիստում:
ԱՄՆ-ում եւ Կարիբյան ավազանի երկրներում «Իրմա» փոթորկի զոհերի ընդհանուր թիվը հասել է առնվազն 55-ի:
ԱԺ նախագահն այսօր բացակաների հետ կապ չունի: Երբ ես ԱԺ նախագահ էի, կանոնակարգով ես էի այդ հարցը որոշում: Այսօր, եթե որեւէ մեկը բացակա է, եթե գործուղման չէ, կամ այլ պատճառ չկա, ապա նրա բացական համարվում է բացակա, եւ ոչ ոք նրա բացական չի կարող դարձնել ոչ բացակա:
Որքան էլ Ռուսաստանը չկայացած սիրեկանի նման ողջ օրը հետեւում է, որ Հայաստանը «տնից դուրս չգա»` չգնա Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չգնա Չինաստան` զենքի եւ «այլնի» առեւտրի, մեր տեղեկություններով` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այս օրերին Վաշինգտոնում է եւ մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան կոնֆերանսին, որին մասնակցում են ՆԱՏՕ-ական եւ մերձ-ՆԱՏՕ-ական տարբեր երկրների, այդ թվում եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ ու փոխնախարարներ:
«Շատ ծառեր շրջվել են: Այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ պետք է կատարենք: Ինչպես Միքայելս էր ասում՝ պապա՛, նոր ծառե՞ր պիտի տնկենք սրանց փոխարեն, ասացի, անշուշտ, կտնկենք, կհավաքենք եւ մեր եկեղեցու շուրջը դարձյալ կփորձենք գեղեցկացնել»:
«Ժողովուրդ» թերթի աչքից չվիրպեց, որ այդ դասընթացին ներկա էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից:
ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում։ «Չարենցավանում պաշտպանելու ենք Կովալի տղուն»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ աղբյուրը:
«Պայմանագիրը կնքվել է մեր գործընկերների հետ, իսկ մնացածը արդեն ընթացքային փուլում է»,- պարզաբանել է Էրդողանը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը:
Դիվանագետները եւ մասնավորապես դեսպանները ցանկացած պարագայում հավասարակշռությունը պահպանելու նախանձելի հատկություն ունեն: Որպես կանոն՝ նրանց դժվար է հունից հանել, որովհետեւ ամենաբարդ ու անցանկալի հարցին էլ նրանք կարողանում են դրա հետ որեւէ առնչություն չունեցող պատասխան հորինել: Ասենք, հարցը վերաբերում է տանձին, իսկ իրենք լուրջ դեմքով խոսում են խնձորի մասին:
Սեպտեմբերի 12-ին Միացյալ Նահանգներում վաճառքի է հանվել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի «Ինչ տեղի ունեցավ» (What Happened) նոր գիրքը։
Հարսնացուին առևանգելու սովորույթը Ղրղըզստանում գոյություն ունի երկար տարիներ, բայց վերջին տասնամյակների ընթացքում փոխել է իր էությունը։