Սթիվեն Ջերարդը գովաբանել է Մատվեյ Սաֆոնովին «Բավարիա» – ՊՍԺ խաղից հետո
Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը «Բավարիայի» և ՊՍԺ-ի միջև (1:1)՝ առանձին անդրադառնալով փարիզյան ակումբի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին։ Երկու հանդիպումների արդյունքով ՊՍԺ-ն դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցի լոնդոնյան «Արսենալի» դեմ։
«Կարծում եմ՝ բոլորը սպասում են, որ եզրափակչում կհաղթի ՊՍԺ-ն։ Եթե նայենք «Բավարիայի» դեմ պատասխան խաղին, նրանց ֆուտբոլիստներին և անցած տարի ցուցադրած խաղին, փարիզցիները լինելու են բուքմեյքերների ֆավորիտը։ «Արսենալի» ճանապարհը մի փոքր ավելի հեշտ էր, բայց միևնույն է մեզ սպասվում է անհավանական եզրափակիչ։ Երկու տարբեր խաղային ոճեր։ Երկու թիմերն էլ արժանի են եզրափակչում լինելուն։
«Արսենալը» հաղթելու շանս ունի, բայց նրանց նաև հաջողություն է պետք։ Այդ երեկո ամեն ինչ պետք է իրենց օգտին դասավորվի, որովհետև ՊՍԺ-ն պարզապես անհավանական է։ Նրանք շատ քիչ թույլ կողմեր ունեն։ Կարծում էի, թե նրանց դարպասապահը՝ Սաֆոնովը, կարող է հնարավորություն դառնալ «Բավարիայի» համար, բայց նա հիանալի խաղ անցկացրեց։ Փարիզցիները ֆենոմենալ էին։ Այդ պատճառով «Արսենալը» պետք է անթերի խաղա հաջողության հասնելու համար»,- Ջերարդի խոսքերն է փոխանցում TNT Sports-ը։



