«Փաստ» թերթը գրում է. «Վերջին ժամանակներս ՀՅԴ-ի վերաբերմունքը առ վարչապետ Կարեն Կարապետյան կտրուկ փոխվել է, ինչպես ասում են, դբա լավը: Այն հատկապես ցայտուն էր 2018-ի բյուջեն խորհրդարանում քննարկելիս:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ավագների խորհուրդը մեռա՞վ. կեցցե «երիտասարդ» Հանրապետակա՞նը»,- հարցրինք ՀՀԿ գաղափարական պատասխանատուներից մեկին։ «Ոչ, Ավագների խորհրդի ստեղծումը ՀՀԿ կանոնադրությամբ է սահմանված, կարծում եմ` գարնանից արդեն կսկսի իր գործունեությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում։ Մոտ 7 տարի առաջ, երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նրա գլխավորած խորհրդարանական պատվիրակությունն Իրան պաշտոնական այց է կատարել, նրանց դիմավորել են հայերեն «Բարի գալուստ» պաստառով։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ընդունված նոր Սահմանադրությամբ եւս երկրի նախագահը շարունակելու է համարվել պետության գլուխը, սակայն այդ պաշտոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ ունի եւ ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:
Բրիտանացի բժիշկները կատարել են հազվագյուտ ախտաբանությամբ, երբ սիրտը գտնվում է կրծքավանդակի սահմաններից դուրս, նորածին երեխային փրկելու հաջող վիրահատություն:
«Հիշում եմ` ինչպիսի ոգևորությամբ էր պոլսահայ համայնքն ընդունել հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության լուրը»:
Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, որին քաղցկեղ են ախտորոշել, հրաժեշտի հսկայական երեկույթ էր կազմակերպել, որին հրավիրված էր շուրջ 1000 մարդ, տեղեկացնում է BBC-ին:
Դեկտեմբերի 12-ին Լոնդոնում կայացել է «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը» ֆիլմի պրեմիերան:
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել Ադրբեջանի մի քաղաքացու մոտ և ձերբակալել նրան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստանին զգուշացնում է ֆրանսիական արտադրության Lactalis մանկական կերի մեջ սալմոնելա բակտերիայի հնարավոր առկայության մասին: Սրանից հետո նշված ապրանքը սկսեցին հանել վաճառքից:
Կանադայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Շևչենկոն հաստատել է այն լուրը, որ Կանադան կսկսի զենք մատակարարել Ուկրաինային:
«Տարբեր տեղերում Սերժ Սարգսյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ բարեփոխումների ինչ-որ մեկնարկ է ուզում անել, բայց թերհավատությունը շատ մեծ է, ինչը բնական է»:
Ռուսաստանից հետո Թուրքիան Մերձավոր Արևելքում 2-րդ ամենաազդեցիկ պետությունն է:
Վերջերս ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու գրածներից մի հատված, որտեղ նա նկարագրում է հին Հայաստանում տիրող ողբալի սոցիալական պայմանները:
Ֆինանսական ոլորտի փորձագետներն անդրադառնում են բիթքոին վճարային միջոցին՝ վերջինիս ֆյուչըրսների առուվաճառքի կապակցությամբ: Ըստ փորձագետների, բիթքոինի արժեքը, որը վերջին շրջանում գրանցել էր սրընթաց աճ, աստիճանաբար կդանդաղի մոտակա ամիսների ընթացքում:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցույց է տալիս հարգանքի բացակայությունը պաղեստինյան կողմի իրավունքների նկատմամբ եւ ապացուցում է, որ Նահանգները չի կարող ազնիվ միջնորդ լինել Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում։
Վերջին մեկ տարում 27.6 տոկոսով ավելացել են թուրքական «Aselsan» և «TAI» ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից զենքի վաճառքի ծավալները: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կազմած զեկույցից:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը վերահաստատել է Թուրքիային ուղղված կոչը՝ ազատ արձակելու բանտարկված լրագրողներին:
Blue Origin ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Twitter-ում զետեղել է New Shepard 3 բազմակի օգտագործման համակարգի առաջին փորձարկումների տեսագրությունը:
ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չի տեսնում:
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը մտադիր է երկխոսություն վարել Կատալոնիայի նոր ժեներալիտետի հետ, որը ձեւավորվելու է տարածաշրջանային խորհրդարանի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ թե աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Արցախի հիմնահարցի շուրջ ի՞նչ փոփոխություններ են հնարավոր, քանի որ տարբեր հայտարարություններ են հնչում, ասաց, որ բոլոր համանախագահող երկրների կոչը մեկն է՝ նախ՝ ուժի չկիրառումը, հետո նոր շեշտվում են տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ըստ Իսագուլյանի՝ ուժի չկիրառման վրա շեշտադրումը բավականին լուրջ է:
Առնվազն 58 մարդ է տուժել դեկտեմբերի 13-ին Իրանի հարավ-արեւելքի Քերմանի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից:
«Մենք միշտ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին, բայց արագ զարգացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարողանում է հավասարակշռություն ստեղծել»:
ԱՄՆ-ն իրավունք չունի միանձնաբար որոշում ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ամբողջ աշխարհը դեմ է դրան:
Առնվազն 900 շենք է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Ռուսաստանին հայտնի է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը. տվյալ դեպքում այն չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ, որը քաջ հայտնի է:
Ադրբեջանի զինված ուժերը այսուհետ կմասնակցեն երկրի ներսում հասարակական կարգի պահպանման գործողություններին: