«ՆԱՏՕ-ն գիտի՝ Հայաստանն ինչ է ցանկանում, և գոհ է դրանից»

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չի տեսնում: Այս մասին նա ասաց Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվան ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները, եւ արդյոք տեսնում է որոշակի մարտահրավերներ:

Նա վկայակոչեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքեր, թե Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կայուն են եւ վստահելի, եւ հավելեց, որ ՆԱՏՕ-ն գիտի՝ Հայաստանն ինչ է ցանկանում, եւ գոհ է դրանից: Ռոզալիա Պուգլիսիի խոսքով՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը առանձնահատուկ է:

«Նմանատիպ համագործակցություն մենք չունենք մեկ այլ երկրի հետ: Դա նշանակում է, որ մեր համագործակցությունը հարմարեցված է՝ ըստ իշխանությունների արտահայտած կարիքների: Մենք դրանով ենք կազմում մեր համագործակցության բուն կորիզը, մենք միասին ենք աշխատում եղած հարցերը պարզաբանելու համար»,- ասաց նա:

Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Դեկտեմբերի 13-18-ը նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի այցը Հայաստան: ՆԱՏՕ-ի պաշտոնյան հանդիպում է ունենալու ՀՀ նախագահի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ:

Տեսանյութեր

Լրահոս