ԱՄՆ-ը օդաչուավոր տիեզերանավի հաջող փորձարկում է իրականացրել
Blue Origin ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը Twitter-ում զետեղել է New Shepard 3 բազմակի օգտագործման համակարգի առաջին փորձարկումների տեսագրությունը:
Համանուն հրթիռի արդիականացված պատիճախցիկի արձակումն ու վայրէջքը ճանաչվել են հաջողված։ New Shepard 3 հրթիռը կատարել է ուղղահայաց վայրէջք՝ օգտագործելով սեփական շարժիչները: Մարդու մանեկենով պատիճախցիկը, հասնելով 100 կիլոմետրից ավելի բարձրության, վայրէջք է կատարել պարաշյուտներով:
Նոր պատիճախցիկը նախորդից տարբերվում է բարելավված ջարմապաշտպանությամբ եւ լուսամուտների առկայությամբ: Փորձարկումները կայացել են այս տարվա դեկտեմբերի 12-ին Տեխասի (ԱՄՆ) փորձարանում:
2018 թվականին Blue Origin-ը պլանավորում է գործարկել New Shepard 4-ը՝ համակարգի վերջնական տարբերակը՝ պատիճախցիկ, որում կտեղավորվեն մարդիկ: New Shepard-ը նախատեսված է ենթաուղեծրային տուրիստական թռիչքների համար: Համակարգի պատիճախցիկը հաշվարկված է վեց մարդու համար: Թռիչքը պետք է տեւի 11 րոպե, որից 4 րոպեն կանցնի անկշռելիության պայմաններում: