Հռոմի միջով հոսող Տիբր գետի ափերին մինչեւ 2018 թվականի ամռանը կսարքավորվեն արհեստական լողափեր:
«ՀՀ-ում հակառուսականության համար կան որոշակի պատճառներ, որոնք ՌԴ-ն ժամանակի ընթացքում փորձում է լուծել, բայց քաղաքականությունը բարդ արվեստ է. խնդիրները մեկ օրում չեն լուծվում, այդ խնդիրների կողքին մոռացվում է նույնիսկ այն դրականը, որը ՀՀ-ն ստանում է ՌԴ-ի հետ գործընկերության շնորհիվ»:
Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության» խորհուրդը (BTK) արգելափակել է երկրորդ ամուսնության համար զուգընկեր որոնողների համար բացված կայքը:
«Առայժմ տեսանելի չէ, թե ինչ պայմաններում քաղաքական մեծամասնությունը կփորձի հոժարակամ զիջել այդ պաշտոնը։ Եթե քաղաքական մեծամասնությունը նման ցանկություն չունենա, դա ուղղակի մեխանիկորեն էլ հնարավոր չէ»:
«Այն սարքավորումները, որ տեղադրվել են սահմանին ապրիլյան պատերազմից հետո, թույլ չեն տալիս, որ հակառակորդն անսպասելի մտնի շփման գիծ, կանխում է դիվերսիաները, և դա փաստ է»:
Ռուսաստանը և Եգիպտոսը փաստաթուղթ են ստորագրել օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին, որը դադարեցվել էր 2015 թվականի աշնանը:
Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգային հարցերի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցային գործընթացի, Արցախ-Եվրամիություն համագործակցության մասին «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Երևանի ավագանու» «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ Երևանի ավագանու անդամներ Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշինի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն իսկ հայտնի է անակնկալ հրաժարականներով և պաշտոնյաների հեռացման աղմկահարույց պատմություններով: Այս պատմությունների շարքին է միացել նաև Թրամփի կողմից մեծ աջակցություն վայելող, նրա սևամորթ սակավաթիվ պաշտոնյաներից մեկի՝ Օմարոսա Նյումանի հրաժարականը:
Այս օրերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանում է գտնվում ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանին, ով նախօրեին ներկայացրեց «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսություն:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ բոլորովին չպետք է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Արցախի Հանրապետության ճանաչման խնդրի միջև:
Ամերիկացիներիների 54 տոկոսը համակրանքով է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին:
Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ բախումների ընթացքում տուժել են 23 պաղեստինցիներ:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
ԵՄ-ի երկրների ղեկավարները Բրյուսելի գագաթնաժողովում հաստատել են անցումը հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների երկրորդ փուլին:
Հարցին՝ ստացվում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանին, կոպիտ ասած, «քցե՞ց» ՀՀԿ-ն, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Չէ: Կույր պետք է լինել՝ չտեսնելու այն իրավիճակը, որ կար 2016 թվականի օգոստոսին, երբ եկավ Կարեն Կարապետյանը»:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին Կիևում մասնակցեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37-րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների և գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։
Դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին դատապարտել է ութ տարվա ազատազրկման եւ 130 մլն ռուբլի տուգանքի:
«Մենք կարող ենք սա դիտել՝ որպես այս տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձություններից և միջազգային հարաբերությունների ամենահեռանկարային և ամենախոստումնալից դեպքերից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ գործընթաց է սկսել ընդդեմ Ադրբեջանի՝ կապված այդ երկրի կողմից ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով եվրոպական դատարանի կայացրած վճիռը կյանքի չկոչելու փաստի հետ:
2017 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալն աճել է 27 տոկոսով:
ՀՀ Նախագահն ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որոնք առկա են շփման գծում: Այս մասին նա ասել է «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հայաստանը պարտադրված է ունենալ այն զինված ուժերը, որն ունի այսօր, քանի որ դա հնարավորություն կտա լուծել երկրի անվտանգության խնդիրները: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:
Հայաստանը 2018 թվականի առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով վիզաների ազատականացման շուրջ բանակցելու մոտավոր ժամկետների մասին հարցին:
ԱՄՆ-ի վարչակազմի շարքերում աճում է անվստահությունը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նկատմամբ:
Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին հրաժարվել է պաշտոնաթող լինել կոռուպցիոն սկանդալից հետո։
Հայաստանի խորհրդարանը նոր Սահմանադրությամբ ունի բոլոր գործիքները՝ գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
Հրշեջ ծառայության աշխատակից է զոհվել «Թոմաս» բնական հրդեհը մարելիս, որն արդեն տասն օր մոլեգնում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում:
Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը կարևոր է խորհրդարանի, գործադիրի և ողջ հասարակության համար: