
Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը

Ադրբեջանի զինված ուժերը այսուհետ կմասնակցեն երկրի ներսում հասարակական կարգի պահպանման գործողություններին: Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին դրույթը ներառվել է «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին» օրինագծի 4-րդ հոդվածում:
Հոդվածում ասվում է, որ զինված ուժերը մասնակցում են քաղաքական կայունության, սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի ու երկրի ներսում անվտանգության պահպանմանը:
Օրինագիծը քննարկման կդրվի դեկտեմբերի 15-ին:
Օրինագծի ընդունման պարագայում ստացվում է, որ ադրբեջանական բանակն այսուհետ մասնակցելու է ցույցերի ցրման գործողություններին: