Գրեթե 60 մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժից
Առնվազն 58 մարդ է տուժել դեկտեմբերի 13-ին Իրանի հարավ-արեւելքի Քերմանի նահանգում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից: Այդ մասին հայտնել է «Թասնիմ» գործակալությունը:
Բոլոր տուժածները հոսպիտալացված են: Դեկտեմբերի 12-ին 6,2 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել Քերմանում, որի հետեւանքով վնասվածքներ են ստացել 17 բնակիչներ: 2017 թվականի նոյեմբերին Իրանում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է ավելի քան 500 մարդ, եւս ավելի քան 7 հազար հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: