Սեւ ծովի հյուսիս – արեւմտյան մասում սկսվել են Sea Breeze 2018 ուկրաինա-ամերիկյան ռազմածովային զորավարժությունները:
Այսօր հուլիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կուղևորվի նախագահական պալատ։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:
«Բժիշկներ առանց սահմանների (MSF) միջազգային կազմակերպությունը պատրաստվում է Ճապոնիա ուղարկելու դեղորայք եւ մասնագետների՝ երկրի արեւմտյան շրջաններում հեղեղումների եւ սողանքների հետեւանքների վերացման համար:
168.am-ի աղբյուրները հաստատում են շրջանառվող լուրերը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր հրաժարականի դիմում է գրել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանի նոր քաղաքապետը լինելու է ոչ թե Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության ցուցակի հաջորդ անձը, այլ տեղի են ունենալու նոր ընտրություններ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը կանցկացնի կառավարական արտակարգ կոմիտեի նիստ Էյմսբերիում նյարդա-կաթվածահարական նյութից թունավորված կնոջ մահվան պատճառով:
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վերջին շրջանում աղմկահարույց բացահայտումներին, ասաց, թե ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվում, որ գնան ու խոշոր բացահայտումներ անեն, խնդիր է դրվում, որ պետք է լինի օրինականություն:
«Երբեք չպետք է ներկայիս իրավիճակն ավելի անկայուն համարել, քանի մինչև թավշյա հեղափոխությունը, հիմա ժողովուրդն ավելի կոնսոլիդացված է իշխանությունների շուրջ»,- նկատեց Գ. Իսագուլյանը
Եվրամիության խոհուրդը հավաստել է, որ հավանություն է տվել Ուկրաինայի հետ գագաթնաժողովից առաջ Կիեւին 1 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության ծրագրին:
2008թ. մարտի 1-ին արտակարգ դրության ռեժիմ է մտցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին, ըստ tert.am-ի՝ լրագրողների հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 9-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ:
ՀՀ երկրորդ նախագահը պատրաստ է անգամ, որ հարցաքննությունն ամբողջությամբ տեսաձայնագրվի։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունից որպես վկա հարցաքննվելու կապակցությամբ ծանուցում է ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը 100 տոկոսով վստահում է ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի այն խոսքին, որ իր ընտրվելու դեպքում՝ ԵԿՄ-ն լինելու է ապաքաղաքական կառույց։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրենք առաջադրելու են Ա. Սարգսյանի թեկնածությունը։
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի անձնական ինքնաթիռը հուլիսի 9-ին նկատել են Վլադիվոստոկում:
Ինչպես այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, եթե 2 օր առաջ ռուսական կողմից ավտոմեքենաների հերթի երկարությունը 6-7 կմ էր կազմում, երեկ արդեն մոտ 3.5 կմ էր, նաև թողունակության ժամանակային մասն է կրճատվել, այսինքն՝ մեքենաները համեմատաբար ավելի արագ են անցնում։
ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում, սպասվում է դաշինքի բոլոր 29 մասնակից երկրների ղեկավարների մասնակցությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կոլումբիայի Հանրապետության նորընտիր նախագահ Իվան Դուկե Մարկեսին՝ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ասաց, որ իրենք Աշտարակի ձորում ինքնաբուխ հավաք են անցկացրել, որին մասնակցել են ԵԿՄ մարզխորհրդի նախագահները, ու բոլորը դրական են արտահայտվել Ա. Սարգսյանի թեկնածության վերաբերյալ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 28-ից հուլիսի 2-ը աշխատանքային այցով Լոս Անջելեսում էր (որին նախորդել է այցը Կանադա): Պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:
Փուքեթ կղզու ափերի մոտ «Ֆենիքս» տուրիստական նավի խորտակման զոհերի թիվը հասել է 42-ի:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվական աղմուկի և օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշումը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը:
Եվրամիության որոշումը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու մասին հուլիսի 9-ին մտավ ուժի մեջ:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կունենան:
Հանոյը Միացյալ Նահանգների դեմ պատերազմի ավարտից հետո 144-րդ անգամ ամերիկյան կողմին է հանձնել այնտեղ զոհված զինծառայողների աճյուններ:
Թաիլանդում փրկարարները պատրաստվում են Քաո Լուանգ քարանձանվից մնացած ինը մարդու տարահանման վերսկսմանը, որոնք ներսում են մնում ավելի քան երկու շաբաթ:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող Է հետաձգել ուղեւորությունը Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրներ, որը պլանավորված Է այս շաբաթ, երկրում տեղատարափ անձրեւների հետ կապված բարդ իրադրության պատճառով, որի զոհ է դարձել արդեն ավելի քան 100 մարդ:
Թուրքիայի Թեքիրդաղի նահանգում ուղևորափոխադրող գնացք է վթարվել, շրջվել են գնացքի վագոններից 5-ը:
Հայաստանում տարբեր հարթակներում ակտիվորեն քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, կուսակցությունները հրապարակում են իրենց առաջարկությունների փաթեթները։
«Ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչն է մտահոգում ռուս վերլուծաբաններին։ Անկախ նրանց մտահոգվելուց կամ չմտահոգվելուց՝ Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ ունեն առանցքային նշանակություն Հայաստանի անվտանգության համար, և նրանց մտահոգություններն էլ որևէ ձևով արդարացված չեն»:
«Այժմ մենք պետք է դիվանագիտական խողովակներով, խորհրդարանական հարթակում աշխատենք ԵՄ անդամ երկրների հետ, որ իրենց խորհրդարաններն արագ վավերացնեն։ 6-7 երկիր արդեն վավերացրել է, մնում է 21-22 երկիր»։