Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում.
«Մասիս համայնքի սիրելի բնակիչներ,
Տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել Դավիթ Համբարձումյանին նշանակել Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։ «Դավիթ Համբարձումյան» դաշինք թիմը շարունակելու է միասնական, հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ հանուն Մասիս համայնքի զարգացման, բարօրության և յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավման»,-գրել է նա։
Ի դեպ, մեր տեղեկություններով`Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու:

