Շուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասին

UFC թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը մոտ է օկտագոն վերադառնալուն: Հայ մարզիկը տեղեկացրել է, որ պրոմոուշենն ամենամոտ ապագայում պաշտոնապես կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին: Այս մասին գրում է armsport.am-ը։

Ավելի վեր մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանը կարող է ռևանշ-մենամարտ անցկացնել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ՝ BMF տիտղոսի համար: Ակնկալվում է, որ այդ մենամարտը կարող է կայանալ սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում նախատեսված UFC 331 մրցաշարի շրջանակում:

Իր տելեգրամյան ալիքում Ծառուկյանը կարճ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին առաջարկելով կռահել առաջիկա մրցակցի անունը.

«Ժամանակը գրեթե եկել է: Շատ շուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտի մասին: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է կանգնած լինելու իմ դիմաց: Թե՞ բոլորիս մեծ անակնկալ է սպասվում», — գրել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում: Այդ երեկո նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ էր տոնել Դեն Հուկերի նկատմամբ: Հայ մարտիկի ակտիվում առկա է 23 հաղթանակ և 3 պարտություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031