Բաժիններ՝

ԱՄՆ-ն արգելել է վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների դաշնային օժանդակությունը

Վաշինգտոնը սահմանել է նոր նորմեր, որոնք ուղղված են ԱՄՆ-ում և այլ երկրներում վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների, այդ թվում՝ տարբեր հիվանդություննրի հարուցիչների ֆունկցիաների ուժեղացման դաշնային օժանդակման դադարեցմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 28-ին։

«Բժշկական-կենսաբանական հետազոտությունների շնորհիվ  ստեղծվել են պատվաստանյութեր և դեղամիջոցներ, որոնք թույլ են տվել փրկել կյանքեր, ձեռք են բերվել այլ հաջողություններ բժշկական ոլորտում, բայց գիտական ​​առաջընթացը երբեք չպետք է ապահովվի ի վնաս հանրային կամ ազգային անվտանգության», – նշվում է փաստաթղթում։

Ըստ հայտարարության՝ նոր նորմերի սահմանումը նպատակ ունի «դադարեցնելու (հարուցիչների) ֆունկցիաների ուժեղացման վտանգավոր հետազոտությունները, որոնք պատշաճ վերահսկողության և սահմանափումների բացակայության դեպքում կարող են սպառնալիք ներկայացնել մարդկային կյանքի համար», ինչպես նաև ռիսկեր ստեղծել «Միացյալ Նահանգների տնտեսական և ազգային անվտանգության» համար։

Նոր նորմերի համաձայն՝ ԱՄՆ դաշնային բյուջեի միջոցները «երբեք չպետք է օգտագործվեն վտանգավոր ֆունկցիաների ուժեղացման կամ այլ կենսաբանական ռիսկերի տարածման հետ կապված վտանգավոր հետազոտությունների օժանդակման համար՝ անկախ այն բանից՝ դրանք անցկացվում են Միացյալ Նահանգներում, թե այլ երկրներում»։

Արգելվում է նման մշակումների ցանկացած «դաշնային օժանդակություն», ինչպես նաև մտցվում են սահմանափակումներ «այն երկրներում հետազոտությունների ֆինանսավորման համար, որտեղ բացակայում են համապատասխան անվտանգության և հսկողության պատշաճ չափանիշները»։

Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն «կշարունակի օժանդակել պատվաստանյութերի, դեղամիջոցների և ախտորոշման միջոցների մշակման բժշկական-կենսաբանական հետազոտությունները»՝ «անվտանգության խիստ միջոցառումների» ապահովմամբ։ Վաշինգտոնի վարչակազմը մյուս երկրներին կոչ է անում ձեռնարկել համանման միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031