Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Բրյուսելում

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում կունենան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ թվիթերի էջը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ Մնացականյան-Մամեդյարով առաջին պաշտոնական հանդիպումն է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031