
Ռոբերտ Քոչարյանը 2008թ. մարտի 1-ին իրավասու էր արտակարգ դրություն հայտարարել, ներգրավել ԶՈՒ-ն ՀՀ անվտանգության ապահովման համար. Վ. Սողոմոնյան

2008թ. մարտի 1-ին արտակարգ դրության ռեժիմ է մտցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին, ըստ tert.am-ի՝ լրագրողների հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին՝ ռազմական ուժերի ներգրավվումը համարվո՞ւմ է արտակարգ դրություն, թե՞ ռազմական, Սողոմոնյանը պատասխանեց. «Դա եղել է արտակարգ դրություն, և զինված ուժերը ապահովել են ՀՀ անվտանգությունը: Դա ակնհայտ է»:
Ճշտող հարցին՝ ՀՀ նախագահը իրավասո՞ւ էր ներգրավվել Զինված ուժերին, նա պատասխանեց. «Այո, իրավասու էր: Հաջողվել է ինչ-որ մարդկանց գաղափարական ամայության պայմաններում՝ աղճատելով օրենքները, բառերը, սխալ եզրակացության բերել»: