Նախարարները վերանշանակվելու են. Բանակում տեղի ունեցողի 70 տոկոսը բանակի հետ կապ չունի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ պաշտպանության և ներքին գործերի նախարարները վերանշանակվելու են։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վերանշանակվելու են»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք գո՞հ է ուժային երկու գերատեսչությունների ղեկավարներից՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում արդեն 8-րդ զոհն է գրանցվել, Փաշինյանը նշեց՝ այդ հարցի լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունն է։
«Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ չէ։ Սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին քննվի»,- ասաց Փաշինյանը։
Նա նաև հաստատեց տեղեկությունները, որ Լիլիթ Մակունցը նշանակվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

