ԵԱՏՄ-ից դուրս գալու պլան չունենք. ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի աշխատում, եթե հարցնարագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը. Փաշինյան

Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանը նշեց, որ երկխոսությունը հիմնականում ստացվել է։

«Երկխոսության առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման։ Ամենակարևորը, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ ՀՀ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- նշեց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։ Այլ բան է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։

Ինչ վերաբերում է արտահանումների սահմանափակմանը, Փաշինյանը հայտարարեց, թե դա ոչ թե Հայաստանինն է, այլ ԵԱՏՄ-ինը։

«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը»,- շեշտեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031