Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումն անցել է «նորմալ, գործնական» մթնոլորտում։ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասաց, որ հանդիպման հիմնական թեման եղել է սահմաններում ստեղծված իրավիճակը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն:
Կառավարության որոշմամբ 2018 թվականի հոկտեմբերի 21-ին Արարատի մարզի Նոր կյանք համայնքում կնշանակվի և կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այս օրերին հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Արայիկ Բաղրյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ինեսսա Գաբայանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների և սողանքների կապակցությամբ:
Երևանի ավանագու «Ելք» խմբակցությունը դեռևս չի հստակեցնում իր դիրքորոշումը քաղաքապետի ընտրության հարցի առնչությամբ։ Հիշեցնենք, որ երեկ հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում իրավական պարզաբանում է ներկայացրել Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների մասին:
Եվրամիության անդամ երկրները եւ Կանադան պետք էմինչեւ 2024 թվականը 266 միլիարդ դոլարով ավելացնեն ռազմական ծախսերը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով կառավարական և խորհրդարանական հանձնաժողովները պետք է համատեղ աշխատեն և միասնական նախագիծ ներկայացնեն:
Թաիլանդում փրկարարները Քաո Լուանգ քարանձավից երկրի երես են հանել 12 դպրոցականներից վերջինին եւ մարզիչին, որոնք այնտեղ էին գտնվում ավելի քան երկու շաբաթ:
«Որևիցե պարագայում մենք չենք զիջելու օրենսգրքի որակը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով քաղաքական ուժերի հետ անհամաձայնությունների և հնարավոր զիջումների մասին:
«Երևան քաղաքը հանրապետության մոտ 60% տնտեսությունն է և ակնհայտ էր, որ նոր իրողությունների լույսի ներքո, և նաև թիմային՝ այստեղ խնդիր կա, որ մի թիմ գնացել է, մի ուրիշ թիմ եկել է իշխանության և ոչ միայն Տարոն Մարգարյանն է, բազմաթիվ տեղերում բազմաթիվ մարդիկ հրաժարական են տալիս, և Տարոն Մարգարյանն այդ տրամաբանության մեջ հրաժարական է տվել»:
Կինոդերասան Ջորջ Լքունին վթարի է ենթարկվել Սարդինիա կղզում: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել է La Repubblica թերթը։
«Հանրային վստահությունն ընկնում է, երբ ընտրություններից 40 օր առաջ հրապարակվում է 2.6 մլն ընտրողների ցուցակ, երբ պաշտոնապես անչափահասներին էլ հաշված 3 մլն-ի չի հասնում բնակչության թիվը»:
Այն իրավիճակը, որն այսօր առկա է մեր հասարակության մեջ, երկար շարունակվել չի կարող, և, լոզունգների փոխարեն` պետք է գործնական քայերի գնալ:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը հայկական կողմի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությանը, կլինի առնվազն ոչ հրապարակային:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս քանի օրը հայկական լրատվական տիրույթում կրկին շրջանառվում են Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչեր՝ Դուգինի, Շևչենկոյի, և այլն, ցնդաբանությունները՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման ինչ-որ անհեթեթ պայմանավորվածությունների հետ»:
«Արմեն Սարգսյանը, որպես սփյուռքում հայտնի գործիչ, Ընկերությունից առաջարկ էր ստացել դառնալ ընկերության Տնօրենների խորհրդի (Board of Directors) անդամ և 2013-ի մարտ-սեպտեմբեր ամիսներին՝ ընդհանուր առմամբ 6 ամիս, զբաղեցրել է այդ պաշտոնը»:
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՀՀ վարչապետին կից ԸՕ փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ իրենք պարզ համամասնական ընտրակարգի կողմնակից են, մեծամասնականը մերժում են:
«Ի՞նչ եք դուք գրում, ի՞նչ եք մեզ էստեղ ասում: Շատ անհասկանալի է ձեր դիրքորոշումը, և հուսանք՝ դա ձեր անձնական դիրքորոշումն է, ոչ թե հանձնաժողովի, որովհետև դա շատ հիասթափեցնող կլիներ քաղաքական մշակույթի առումով»,- ասաց Վ.Սարգսյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել այն անձանց, ովքեր, օգտվելով իրենց ազատ խոսքի իրացման իրավիունքից, սոցցանցերում գրառումներ են կատարում, որոնք չնայած ճիշտ և օբյեկտիվ լինելուն, հակասում են իշխանությունների տեսակետին:
Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգում առնվազան 11 մարդ է զոհվել, եւս չորսը վիրավորվել պայթյունի հետեւանքով:
«Այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում, ու դա մեր կառույցին խանգարելու է, որ մենք մեր ընթացիկ գործերն իրականացնենք, դրա համար սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին: Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 10-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Բարդա ճանապարհահատվածում։
Շվեյցարիան գանգատով դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի համար սահմանված մաքսերի պատճառով: