ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է մայիսի սկզբից Հորմուզի նեղուցով շուրջ 1000 նավի անցումն ապահովելու մասին

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները մայիսի սկզբից ապահովել են Հորմուզի նեղուցով շուրջ 1000 նավի անցում, որոնք տեղափոխում էին մոտ 500 միլիոն բարել նավթ։

«Փաստ. Հորմուզի նեղուցը միջազգային ջրային ուղի է։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իրավասություն չունի որոշելու երթուղիներ ազատ և բաց նավագնացության համար»,- ասվում է CENTCOM-ի՝ X սոցիալական ցանցում արված հաղորդագրության մեջ։

Ամերիկյան հրամանատարության հայտարարությունը պատասխան էր ԻՀՊԿ-ի գործողություններին, որն, ըստ Վաշինգտոնի վարկածի, շարունակում է պնդել, որ միջազգային նավերը պետք է օգտագործեն միայն իրանական ուժերի հաստատած երթուղիները։

CENTCOM-ը պնդում է, որ վերջերս ԻՀՊԿ-ն սպառնացել է առևտրային նավերին և փորձել է հարձակվել Հորմուզի նեղուցով անցնող քաղաքացիական նավերի վրա։

«Առևտրային նավերը շարունակում են օգտագործել նեղուցը ԱՄՆ Զինված ուժերի աջակցությամբ»,- հայտարարել են ամերիկյան հրամանատարությունում։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն աճել է։ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում տեղակայված օբյեկտներին, ինչից հետո Թեհրանը պատասխանել է տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտների և սարքավորումների վրա հարձակումներով։

Հորմուզի նեղուցը մնում է աշխարհի կարևորագույն էներգետիկ երթուղիներից մեկը. դրանով է անցնում նավթի և գազի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։ Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031