Բաժիններ՝

Շաինսկու մարմինը ԱՄՆ-ից կտեղափոխեն Ռուսաստան

Կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին հողին կհանձնվի Ռուսաստանում 2018 թվականի հունվարի 12-ից հետո: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հանգուցյալ արտիստի այրու եւ ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչների միջեւ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Անտարակույս, հաշվի առնելով նրա վաստակը եւ անգնահատելի ավանդը հայրենական մշակույթի մեջ, մենք շատ կցանկանայինք, որ նշանավոր կոմպոզիտորը հողին հանձնվի հայրենիքում: Եվ արդեն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա կհուղարկավորվի Ռուսաստանում հունվարի 12-ից հետո»,-հայտնել է մշակույթի փոխնախարար Ալեքսանդր Ժուրավսկին:

Նա հավելել է, որ նախարարությունը «կապ է պահպանում Վլադիմիր Շաինսկու այրու՝ Սվետլանա Վլադիմիրովնայի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս