Նյու Յորքի բնակելի շենքի հրդեհը բռնկվել է խոհանոցի ջեռոցի հետ խաղացող երեխայի պատճառով
Նյու Յորքում 12 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը եղել է բնակարանի խոհանոցի ջեռոցի հետ խաղացող երեխան: Այս մասին հայտնում է The Independent պարբերականը` հղում կատարելով Նյու Յորքի քաղաքապետ Բիլա դե Բլազիոյին: «Այս պահին մենք, ցավոք, ենթադրում ենք, որ միջադեպը տեղի է ունեցել խոհանոցի ջեռոցի հետ խաղացող երեխայի անզգույշ քայլի հետևանքով»,- ասել է Նյու Յորքի քաղաքապետը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ հրդեհի հետևանքով Նյու Յորքում զոհվել է նվազագույնը 12 մարդ, այդ թվում` մեկ անչափահաս: Սակայն քաղաքի իշխանություններն ընդգծում են, որ տվյալները նախնական են, և զոհերի թիվը կարող է աճել: Հրդեհի հետևանքով ևս 4 մարդ գտնվում է ծանր վիճակում: Հրդեհի ամենակրտսեր զոհը մեկ տարեկան է, իսկ ամենատարեցը` 50 տարեկան:
Հրդեհը բռնկվել է Բրոնքսի թաղամասի 5 հարկանի բնակելի շենքում: Փրկարարները դեպքի վայր են ժամանել երեք րոպեի ընթացքում: Բռնկված հրդեհի դեմ պայքարել է ավելի քան 150 մարդ: