Բաժիններ՝

Vanity Fair հանդեսը ներողություն է խնդրել Քլինթոնից

Ամերիկյան Vanity Fair հանդեսն ստիպված է եղել ներողություն խնդրել կատակային տեսանյութի համար, որտեղ հեղինակներն ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին առաջարկել են ապագայում զբաղվել հյուսքով, այլ ոչ թե քաղաքականությամբ, տեղեկացնում է BBC-ին: Շատ օգտատերերի նման խորհուրդը թվացել է սեքսիստական:

Vanity Fair-ի լրագրողները եւ խմբագիրները Քլինթոնին առաջարկել են ընդամենը վեց խորհուրդ, ինչով նա կարող էր զբաղվել 2018 թվականին:

Լրագրողների խորհուրդների թվում են.

. նստել գրելու «Ի՞նչ տեղի ունեցավ» գրքի երկրորդ մասը եւ այն անվանել «Գրողը տանի, ի՞նչ տեղի ունեցավ»

. ռունգերով շնչառության գործնական պարապմունքներ սկսել

. ավելի հաճախակի զբոսնել եւ լուսանկարվել անտառում:

Բայց ամենից շատ բազմաթիվ ինտերնետ-օգտատերերի վրդովեցրել է հաջորդ տարի կամավորական աշխատանքով, հյուսքով, դերասանական իմպրովիզացիայով, այն ամենով զբաղվելու խորհուրդը, ինչը կարող է Քլինթոնին մոռանալ տալ քաղաքականությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս