Միջադեպ ասուլիսի ժամանակ. «Հենց բերանդ բացես, կտեսնես՝ ինչ եմ անելու»

«Պուտինն իր երկրի ղեկավարն է, նրանից բան մի պահանջեք, պահանջեք Սերժ Սարգսյանից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։ Ի պատասխան՝  Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց, որ Պուտինը բռնակալ է։

Գուրգեն Եղիազարյանը վրդովվեց. «Ազատ, սրանից հետո, որ խոսես, կտեսնես՝ ինչ եմ անելու, հենց որ բերանդ բացես, կտեսնես՝ ինչ եմ անելու»։

Ազատ Արշակյանն ասաց, որ Գուրգեն Եղիազարյանը պաշտպանում է ռուսական կայսրությունը։

«Այո, սրբությունն եմ պաշտպանում, որը Նախիջևանում սպասում է, թե երբ պետք է մտնի Հայաստան»,- ասաց Եղիազարյանը։

Արշակյանն էլ դրանում մեղարդեց Եղիազարյանին. «Դուք՝ ռուսներդ, Նախիջևանը հանձնեցիք թուրքերին»։

Բանախոսները շարունակեցին փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել։

«Զրպարտում եք հայ ժողովրդին»,- նետեց Արշակյանը։ Եղիազարյանն էլ ասաց, թե Արշակյանն է զրպարտում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս