Բաժիններ՝

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 13 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային Նաբատիե քաղաքի վրա իսրայելական օդային հարվածներից հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու շտապօգնության աշխատակից։ Եվս երկու մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկ շտապօգնության աշխատակից։ Այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Բացի այդ, Նաբատիեի շրջանի Ջիբշիթ գյուղաքաղաքի վրա օդային հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ լիբանանյան բանակի մեկ զինվոր և Սիրիայի մեկ քաղաքացի։ Եվս 12 մարդ վիրավորվել է։

Եվս չորս զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, գրանցվել է Բինտ Ջբեյլի շրջանում։

Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավում գտնվող 6 բնակավայրերի բնակիչներին։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական բանակի հավաքատեղին, զրահատեխնիկան ու տրասնպորտային միջոցները։

Չնայած ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2869-ի, իսկ վիրավորներինը՝ 8730-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031