Էրդողանը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Երուսաղեմի կարգավիճակի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հիմնական թեման եղել է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ստեղծված իրադրությունը: Կողմերը համոզմունք են հայտնել քաղաքի կարգավիճակը պաշտպանության տակ առնելու հարցի շուրջ:
Էրդողանն ու Հռոմի Ֆրանցիսկոս պապը համաձայնության են եկել առաջիկայում դեմ առ դեմ հանդիպելու և երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցերը քննարկելու առնչությամբ: