ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալու որոշումը լրջորեն կհարվածի առևտրին ու միգրանտներին. Դոդոն
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը գտնում է, որ ԱՊՀ-ից հանրապետության դուրս գալը լրջորեն կհարվածի երկրի արտահանմանը։
«Այդ որոշումը խորհրդարանը կարող է ընդունել առանց նախագահի, քանի որ որեւէ բան ստորագրելու անհրաժեշտություն չկա: Դա լուրջ հարված է մեր արտահանմանն ու մեր միգրանտներին: Իմ խնդիրն է՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի դա թույլ չտրվի»,-նշել է հանրապետության ղեկավարը հարցազրույցում, որը դեկտեմբերի 29-ին հրապարակել է «ՆՏՎ-Մոլդովա» հեռուստաալիքը:
Անցած շաբաթ Մոլդովայի ղեկավարը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ խորհրդարանի կուլիսներում կառավարող կոալիցիայի արմատականորեն տրամադրված պատգամավորները ցանկանում են ԱՊՀ-ից երկրի դուրս գալու հարց առաջադրել: