Բաժիններ՝

Գրեթե յուրաքանչյուր երկրորդ գերմանացին կողմ է կանցլերի պաշտոնից Մերկելի վաղաժամկետ հեռանալուն. հարցում

Անգելա Մերկելի ժողովրդականությունը նվազում է. գրեթե յուրաքանչյուր երկրորդ գերամանացին ցանկանում է, որ նա կանցլերի պաշտոնից հեռանա մինչեւ 2021 թվականին հերթական լեգիսլատուրային ժամանակաշրջանի ավարտը: Այս մասին վկայում են հարցախույզի արդյունքները, որը DPA գործակալության պատվերով կատարել է YouGov սոցիոլոգիական ծառայությունը:

Հարցման մասնակիցների սոսկ 36 տոկոսը կցանկանար Մերկելին կանցլեր տեսնել եւս չորս տարի: Գրեթե յուրաքանչյուր երկրորդը (47 տոկոս), ընդհակառակը, կցանկանար, որ նա իր պաշտոնից հեռանա մինչեւ լեգիսլատուրային ժամկետի ավարտը, այսինքն՝ 2021 թվականից շուտ: Հետազոտությանը մասնակցել է Գերմանիայի՝ ձայնի իրավունք ունեցող շուրջ 2 հազար քաղաքացի:

Տակավին հոկտեմբերի սկզբին, գործնականում Բունդեսթագի՝ սեպտեմբերի 24-ն կայացած ընտրություններից անմիջապես հետո, համանման հարցման մասնակիցների սոսկ 36 տոկոսն էր արտահայտվել Մերկելի վաղաժամկետ հեռացման օգտին, 44 տոկոսը ցանկացել էր, որ նա կանցլեր մնա մինչեւ 2021 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս