Բաժիններ՝

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումները խաթարում են հրադադարի ամրապնդման ջանքերը

Իսրայելի շարունակական հարձակումները խաթարում են հրադադարի ամրապնդման ջանքերը: Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը՝ վկայակոչելով նախագահ Ժոզեֆ Աունին։

Նախագահը խորին ցավակցություն և ափսոսանք է հայտնել Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական պաշտպանության երկու անդամների զոհվելու կապակցությամբ՝ չնայած հայտարարված հրադադարին։

Նա դատապարտել է հումանիտար ոլորտի աշխատակիցների թիրախավորումը՝ այն համարելով միջազգային իրավունքի և բոլոր մարդասիրական սկզբունքների կոպիտ խախտում։

Նախագահ Աունը նաև հաստատել է, որ պատրաստ է համագործակցել համապատասխան միջազգային կողմերի հետ՝ կրկնվող խախտումները դադարեցնելու և Լիբանանի օկուպացված տարածքներից Իսրայելի լիակատար դուրսբերումն ապահովելու համար։

«Նախագահ Աունն ընդգծել է իր վճռականությունը՝ շարունակելու դիվանագիտական ​​շփումներն ու նախաձեռնությունները եղբայրական, բարեկամ երկրների և միջազգային հանրության հետ՝ Լիբանանի ինքնիշխանությունը պաշտպանելու և Լիբանանի ժողովրդի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով», – նշված է նախագահական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել, այդ թվում՝ շտապօգնության երկու աշխատակից։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2869-ի, իսկ վիրավորներինը՝ 8730-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031