Փաշինյանը հաստատ պատմած կլինի, թե ինչի Տավուշում Ադրբեջանի ընտրած հատվածներում ափալ-թափալ արված «սահմանազատումը» էս արդեն 2 տարի ա՝ ոչ մի ձև չի հասնում Ջերմուկ․․․ Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում)..
Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ ա կատարվել/ կատարվում էս մասում։ (2022-ից ի վեր չի հրապարակվել)։
* Վերջապես ասել ա, թե քանի քռ կմ-ա Ադրբեջանը օկուպացրել էս հատվածում 2022 թ․ սեպտեմբերից հետո։
Մինչ այս ՊՆ-ն թիվ չի հրապարակել առանձին կտորների մասով, հարցումներն էլ ցրում ա։
Մարզպետարաններն էլ (օրինակ՝ Վայոց ձորը) ասում ա, որ «չի հանդիսանում պահանջվող տեղեկատվության տնօրինող»:
N.B. Ստեղ իմ կոպիտ հաշվարկներով՝ օկուպացված ա մոտ 74 քռ կմ։
* Ն․Փ․, երևի, բացատրել ա, ոնց ա պոտենցիալ «սոված», «ծարավ», «շրջապատված» (հիշենք ԳՇ պետի խոսքերը) ադրբեջանական խումբը ոչ միայն չի հեռացել, այլև հարմարվել ու «բազմացել»․․․
* Հաստատ պատմած կլինի նաև, թե ինչի Տավուշում Ադրբեջանի ընտրած հատվածներում ափալ-թափալ (մի քանի ամսում) արված «սահմանազատումը» էս արդեն 2 տարի ա ոչ մի ձև չի հասնում Ջերմուկ․․․»։



