Բաժիններ՝

Ինը մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել Կահիրեի մերձակա եկեղեցու վրա գրոհի հետևանքով

Ինը մարդ է զոհվել, եւս 10-ը՝ վերքեր են ստացել Կահիրեի մերձակա Մար-Մինա եկեղեցու վրա կատարված գրոհի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Al-Watan լրատվական պորտալը՝ վկայակոչելով Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները:

Զոհվածների թվում են՝ տաճարը հսկող չորս ոստիկաններ եւ հինգ քաղաքացիական անձինք: Առավոտյան զինված հարձակման փորձ է կատարվել Խելուանի քրիստոնեական տաճարի վրա: Ըստ առկա տվյալների, գրոհին մասնակցել են հինգ ահաբեկիչներ, այդ թվում՝ մեկը, որի մարմնի վրա պայթանյութ է ամրացված եղել: Փոխհրաձգության ընթացքում, որը տեւել է տասը րոպե, զոհվել են կարգի պահապաններ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ոչնչացվել են երեք հարձակվողներ:

Պատահարի վայր ժամանած սակրավորները վնասազերծել են զինյալներից մեկի մարմնին ամրացված պայթուցիկ սարքը: Տեղեկատվություն է ստացվել հանցակիցներից մեկին բռնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս