Կահիրեի մարձակայքում զինված հարձակում է կատարվել ղպտիների եկեղեցու վրա
Զինված տղամարդը կրակ է բացել Կահիրեից հարավ գտնվող ղպտիների եկեղեցու վրա: Այդ մասին, հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Նշվում է, որ կարգի պահապանները պատասխան կրակ են բացել եւ ոչնչացրել են հարձակվողին, որը փորձել է գրոհով վերցնել եկեղեցու շենքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ ոստիկանության երեք աշխատակիցներ հարձակման հետեւանքով զոհվել են:
Եգիպտոսում ղպտիներն արդեն մեկ անգամ չէ, որ ծայրահեղականների հարձակման զոհ են դառնում: Այսպես, ապրիլին երկու եկեղեցիների մոտ իրականացված պայթյունների հետեւանքով զոհվել է ավելի քան 40 մարդ: Մայիսին երկու ավտոբուսների վրա, որոնք ղպտի քրիստոնյաների էին տեղափոխում Եգիպտոսի Մինյայի նահանգում, զինված մարդկանց հարձակման զոհ է դարձել ավելի քան 30 մարդ:
Եգիպտոսում բնակվում է շուրջ 9 միլիոն քրիստոնյա, նրանք առավելապես ղպտիներ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: