«2018թ. փոփոխությունների տարի է լինելու». Նարինե Դիլբարյան

2017թ. ամենադրական բանը, ըստ լեզվաբան Նարինե Դիլբարյանի՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր։ «Երկրորդ դրական բանն այն է, որ մեր երիտասարդները պայքարեցին իրենց իրավունքի համար։ Ինձ ոգևորեցին մեր երիտասարդները, որոնք փորձում էին բանակ գնալու իրենց իրավունքը պաշտպանել՝ ուսում ստանալուց հետո։ Ես միանշանակ համոզված եմ, որ ամեն երիտասարդ պետք է ծառայի ազգային բանակում, բայց այն երիտասարդները, որ ունեն կրթության ձգտում, իրենց պարտքը կարող էին հանձնել բուհական կրթության ավարտից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Ինչ վերաբերում է 2018թ. սպասելիքներին, նա ասաց, որ 2018թ, փոփոխությունների տարի է լինելու. «Մենք անցում կկատարենք վարչապետական համակարգի, Սերժ Սարգսյանը կլինի մեր վարչապետը, այսինքն՝ այդ առումով բնավ փոփոխություն չի լինի, բայց համակարգի փոփոխությունը կարող է հանգեցնել որոշակի նոր կադրերի երևան գալուն։ Ես կուզենայի, որ մեր գործադիր և օրենսդիր իշխանություններում սերնդափոխություն լիներ, և ռազմական ուժը մեզ մոտ նահանջեր, ու առաջ գար ինտելեկտուալ ուժը, ձևավորեինք այնպիսի կառավարություն, որտեղ գտնվող մարդիկ իրենց կենսագրությունն աղարտած չլինեին տարբեր օֆշորներում և այլ պատմություններում ներքաշված լինելու հանգամանքով, և վերջապես փորձեինք ազատականացնել հայոց տնտեսությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս