Բաժիններ՝

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզայի ճգնաժամը կարգավորվել է

ԱՄՆ-ն վերացրել է Թուրքիայի քաղաքացիներին տրամադրվող վիզաների արգելքը: Ըստ թուրքական «Haberturk» լրատվամիջոցի՝ ի պատասխան դրան Թուրքիան էլ իր հերթին սկսել ԱՄՆ-ի քաղաքացիներին տրամադրել վիզաներ:

Ամերիկյան կողմն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ վերջին ժամանակներս Թուրքիայում իրադրությունը համեմատած ավելի հանգիստ է և Թոփուզի ձերբակալությունից հետո ԱՄՆ-ի հյուպատոսարանի և դեսպանության որևէ այլ աշխատակից չի ձերբակալվել: Ընդգծվել է, որ Թուրքիան պահել է տված խոստումը, որով հավաստիացվում էր, թե ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ոչ մի աշխատակից այլևս չի ձերբակալվի:

Սակայն ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը պնդել է, որ թուրքական կողմը ԱՄՆ-ին որևէ երաշխիքներ չի տվել, թե այլևս ոչ մի ամերիկացի դիվանագիտական աշխատակից չի ձերբակալվի:

Հիշեցնենք, որ Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի՝ Թուրքիայում ահաբեչական խմբավորում համարվող գյուլենակա կառույցի հետ կապի մեղադրանքով կալանավորումից հետո ԱՄՆ-ը դադարեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզաների տրամադրումը։ Թուրքական կողմը իր հերթին նմանատիպ արգելք էր մտցրել ԱՄՆ քաղաքացիների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031