
Հնդկաստանը մուսուլմաններին կարգելի ապահարզան տալ մեսենջերների միջոցով

Հնդկաստանի կառավարությունը խորհրդարան է ուղարկել օրինագիծ, որը մուսուլմաններին արգելում է կանանցից բաժանվել առանց համապատասխան թղթերի ձեւակերպման: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Ավանդույթի համաձայն՝ կնոջից բաժանվելու համար մահմեդականին հարկավոր է երեք անգամ ասել «թալաք» բառը, որը նշանակում է «ամուսնալուծություն»: Այդ կերպ ամուսնությունը լուծել կարելի է նաեւ Whats App-ի կամ Skype-ի միջոցով: Հնդիկ մահմեդական կանայք գանգատվել են, որ այս ավանդույթը խախտում է իրենց իրավունքները եւ առանց գոյության միջոցների թողնում ամուսնալուծված կանանց:
Նրանք հանրագիր են ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով անօրինական ճանաչել ապահարզանը, եթե այն պաշտոնապես ձեւակերպված չէ: Եթե արգելքն ուժի մեջ մտնի, դրա խախտումը կպատժվի երեք տարվա ազատազրկմամբ: