Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատժամիջոցներով է սպառնացել Facebook-ին և Twitter-ին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը Facebook-ի եւ Twitter-ի սեփականատերերին երեք շաբաթ է տրամադրել այն մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացնելու համար, թե ինչպես է Ռուսաստանը, օգտագործելով նրանց սոցցանցերը, միջամտել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հանրաքվեին: Այդ մասին հայտնել է Guardian թերթը:

Եթե խորհրդարանին, որը հետաքննում է տեղ գտած ռուսական «միջամտությունը», մանրամասն տեղեկատվություն չտրամադրվի մինչեւ 2018 թվականի հունվարի 18-ը, սոցիալական ցանցերը կենթարկվեն պատժամիջոցների, հայտարարել է խորհրդարանի մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների եւ սպորտի գործերի կոմիտեի նախագահ Դեմիեն Քոլինզը:

Նա «անհամազոր» է որակել սոցցանցերի արձագանքը տեղեկատվություն ստանալու հարցմանը, որոնք ավելի վաղ արդեն տրամադրել են խորհրդարանականներին չբավարարող զեկույցներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս