Իսպանիայում վախճանվել է դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի միակ դուստրը
Մադրիդում կյանքի 92-րդ տարում վախճանվել է Իսպանիացի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975 թթ.) միակ դուստրը՝ Մարիա դել Կարմեն Ֆրանկոն: Այդ մասին հայտնել է ABC թերթը:
Նրա տեղեկատվությամբ, մի քանի ամիս առաջ կնոջ մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Նա կյանքից հեռացել է Իսպանիայի մայրաքաղաքի իր տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում:
Ֆրանկոյի դուստրը ծնվել է 1926 թվականին Օվիեդոյում: 1975 թվականին դիկտատորի մահվանից հետո Իսպանիայի Խուան Կառլոս Առաջին թագավորը նրան շնորհել է դքսուհի դե Ֆրանկո տիտղոսը: Վերջին տարիներին կինն ապրում էր Մադրիդում: Նա յոթ զավակ ուներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: