![](/banners/BeFunky-design.jpg)
Գազայի հատվածից հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/917986.jpg)
Դեկտեմբերի 29-ին Գազայի հատվածից երեք հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա, դրանցից երկուսը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից: Այդ մասին, ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 29-ին ստացել է ՏԱՍՍ-ի ներկայացուցչությունը:
«Իսրայելի հարավային մասի Շաար խա-Նեգեւ եւ Սդոտ-Նեգեւ տարածաշրջանային խորհուրդներում օդային տագնապի ազդանշանի գործելուց հետո հաստատվել է Գազայի հատվածից երեք հրթիռների արձակումը, դրանցից երկուսը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի կողմից»,-ասված է փաստաթղթում: