Մենք ռեալ փոփոխություններ չենք ունենա, մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակը չդադարի իշխել, իսկ նրա գործելակերպը և օրինակը շարունակում է մնալ չափազանց արդիական և կիրառելի։
Հարյուր հազարավոր կանայք են դուս եկել ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ՝ մասնակցելու կանանց երկրորդ երթին, որը կոչված է քաղաքական գործիչների ու հասարակության ուշադրությունը գրավել անիրավահավասարության խնդիրների վրա:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը դուբլ ձևակերպեց իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղում:
ՀՀ Ազգային ժողովի փոխանախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե Սահամանադրության փոփոխություններով նախատեսված նոր կարգով երբ է կայանալու ՀՀ վարչապետի ընտրությունը:
Քրդերն ընդգրկված են Սիրիայի ազգային երկխոսության՝ Սոչիում կայանալիք կոնգրեսին հրավիրվածների ցուցակում:
Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրություններին մանակցելու մտադրության մասին հայտարարածների թիվը ռեկորդային է 2000 թվականից ի վեր, փորձագետները կարծում են, որ դա կարող է կապված լիներ ստորագրությունների թվի նկատմամբ պահանջների նվազման հետ, որոնք թեկնածուները պետք է հավաքեն գրանցման համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Գրուշկոյին ազատել է ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պարտականություններից:
ԵՄ-ի խորհուրդը հունվարի 22-ին հայտարարել է 17 հյուսիսկորեացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին, որոնք ներգրավված են ԿԺԴՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանցման գործողության մեջ։
Կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկուն հունվարի 22-ին հողին են հանձնել Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը տվյալներ է տրամադրել Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական զինուժի սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ:
Եվրամիությունը (ԵՄ) նոր ռազմավարություն է ընդունել Իրաքի վերաբերյալ:
Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տորենը տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի թեկնածությունն է առաջադրել ինքնավարության կառավարության ղեկավարի պաշտոնում:
Թուրքիայի զինված ուժերի գործողությունների հետեւանքով Սիրիայի Աֆրինի շրջանում ստեղծված իրադրությունը շտապ բանավեճերի թեմա կդառնա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում:
Աֆղանստանի մայրաքաղաքում մեկ մարդ սպանվել, եւս երկուսն անհայտ կորել են ՄԱԿ-ի ներկայացուցչության ավտոմեքենայի վրա կատարված զինված հարձակումից հետո:
Իտալացի կարաբիներներն ավելի քան 50 մարդ են ձերբակալել սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի դեմ խոշոր գործողության շրջանակներում, ձերբակալվածների թվում եղել են Ագրիջենտոյի մարզի 16 մաֆիական գերդաստանների ներկայացուցիչներ եւ Սան Բիաջիո Պլատանիի քաղաքագլուխը։
Իրանի զինված ուժերը երկօրյա վարժանքներ են սկսել ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցից ոչ հեռու:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին։
Լեզվաբան Նարինե Դիլբարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց, որ ՀՀԿ-ի ներկայացրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ներկայացուցիչն էր. «Նա եկավ վարչապետ՝ փոխարինելու Հրանտ Բագրատյանին, որի հարաբերությունները լարված էին Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի հետ, և կարծես Արմեն Սարգսյանը, լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Վաչե Մանուկյանի թիմից, եկավ լիցքաթափելու ստեղծված լարվածությունը։
Ռուսաստանը կապ է պահպանում Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ եւ ուշադիր հետեւում է Աֆրինի գործողությանը:
ՀՀԿ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դրական է գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնի համար։
Մեր գործընկերները բողոքում են, որ կարտոֆիլը թանկացրել է: Կարտոֆիլն էլ հո կառավարությո՞ւնը չի թանկացրել, մեր գյուղացու արտադրանքն է:
Փետրվարի 5-ին «Ելք» դաշինքը կանցկացնի թանկացումների դեմ պայքարի հերթական երթը։ Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, այս ընթացքն օգտագործելու են՝ խոսելու համար եղած թանկացումների և սպասվող շղթայական թանկացումների մասին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ գնաճը վերահսկելի է։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ ի սկզբանե նախընտրական ու հետընտրական շրջանում ՀՀԿ-ն հայտարարել է, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու։
«Հետաքրքիր է՝ եթե Արմեն Սարգսյանը չլիներ Հանրապետականի թեկնածուն, «Ելքը» ի՞նչ դիրքորոշում կունենար։ Այսինքն՝ դեմ են քվեարկում միայն այն ապտճառով, որ նա Հանրապետականի՞ թեկնածուն է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով «Ելքի» պատգամավորների հայտարարությունը, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։
«Արմեն Սարգսյանի թեկնածության մասին ես միանշանակ դրական եմ արտահայտվել, ես դրական եմ վերաբերվում այդ թեկնածությանը՝ ճանաչելով նրան համատեղ աշխատանքից և համեմատելով այլ թեկնածուների արժանիքների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում հունվարի 22-ին կրկին կրակահերթեր են տեղացել Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա:
«Էրդողանը, լինելով խորամանկ, շատ ճկուն, նաև՝ էքսցենտրիկ քաղքական գործիչ, սխալ է գնահատում իր հնարավորությունները։ Մարդն ուզում է դառնալ երրորդ աշխարհի առաջնորդ և ճանապարհներ է փնտրում։
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը չի կասկածում, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում՝ լավագույնս կիրականացնի ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով իր վրա դրված լիազորությունները:
Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարեւելյան հակամարտությունը:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հունվարի 22-ին Բելգիայից մեկնել է Դանիա՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարանում կայանալիք խորհրդաժողովին՝ նվիրված իսպանական տարածաշրջանի քաղաքական ապագային: