Բաժիններ՝

«Քրդերի դերն անհրաժեշտ է ապահովել սիրիական կարգավորման գործում». Լավրով

Քրդերն ընդգրկված են Սիրիայի ազգային երկխոսության՝ Սոչիում կայանալիք կոնգրեսին հրավիրվածների ցուցակում: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է մամուլի ասուլիսում:

«Ինչ վերաբերում է քրդերի դերին հետագա քաղաքական գործընթացում, ապա, անպայմանորեն, այդ դերը պետք է ապահովված լինի: Բայց այն պետք է ապահովված լինի ընդհանուր պլատֆորմի վրա, որով սիրիական բոլոր էթնիկ, կրոնական, քաղաքական ուժերին կոչ է արվում հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դրա հիման վրա են քրդերի ներկայացուցիչներն ընդգրկվել Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսին հրավիրված սիրիացիների ցուցակում, որը հաջորդ շաբաթ անցկացվելու է Սոչիում»,-ասել է Լավրովը:

Ռուսաստանի նախաձեռնությամբ Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը հունվարի 29-30-ին նշանակված է Սոչիում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս