Բաժիններ՝

Քաբուլում զինյալները ՄԱԿ-ի ավտոմեքենայից առևանգել են մի կնոջ ու նրա երեխային

Աֆղանստանի մայրաքաղաքում մեկ մարդ սպանվել, եւս երկուսն անհայտ կորել են ՄԱԿ-ի ներկայացուցչության ավտոմեքենայի վրա կատարված զինված հարձակումից հետո: Այդ մասին հայտնել է տեղական 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությունը:

«ՄԱԿ-ի ներկայացուցչության ավտոմեքենայի վրա հարձակումը տեղի է ունեցել ժամը 6:00-ին Քաբուլի 17-րդ ոստիկանական տեղամասի պատասխանատվության գոտում, առեւանգվել է մի կին եւ նրա երեխան, մեկ մարդ, հավանաբար վարորդը, սպանվել է»,- լրագրողներին հայտնել է Աֆղանստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը:

Առեւանգիչներն առայժմ ոչ մի կարգի պահանջներ չեն ներկայացրել: Երկրում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս