Բաժիններ՝

Սիցիլիայում ավելի քան 50 մարդ է ձերբակալվել «Կոզա նոստրա» մաֆիայի դեմ խոշոր գործողության շրջանակներում

Իտալացի կարաբիներներն ավելի քան 50 մարդ են ձերբակալել սիցիլիական «Կոզա նոստրա» մաֆիայի դեմ խոշոր գործողության շրջանակներում, ձերբակալվածների թվում եղել են Ագրիջենտոյի մարզի 16 մաֆիական գերդաստանների ներկայացուցիչներ եւ Սան Բիաջիո Պլատանիի քաղաքագլուխը։

Բոլոր 56 ձերբակալվածներին մեղսագրվում է մաֆիական կազմակերպությունների ստեղծում, տեղական ֆիրմաներից շորթման բազմաթիվ դեպքեր, շորթում եւ մասնակցություն թմրամաքսանենգությանը, հայտարարել են կարաբիներները: Կլանի անդամներին պատկանող յոթ ընկերություններ հանձնվել են պետության սեփականությանը, կատարվել են տասնյակ խուզարկություններ:

Ձերբակալվածների թվում է 3 հազար մարդ բնակչությամբ Սան Բիաջիո Պլատանի ոչ մեծ քաղաքի քաղաքագլուխ Սանտո Սաբելան: Քննիչները ենթադրում են, որ Սանտո Սաբելան պաշտոն է ստացել «Կոզա նոստրայի» հետ կապերի շնորհիվ եւ «մաֆիայի հետ համաձանեցրել է 2014 թվականի մայիսին կոմունալ ընտրություններում իր պաշտպանած թեկնածուներին» ապագայում պետական կապալների փոխարեն, հայտնել են քննիչները:

Գործողությանը, որը դարձել է ամենախոշորն Ագրիջենտոյի պատմության մեջ, գործի են դրվել իրավապահ մարմինների 400 աշխատակիցներ, ինչպես նաեւ ուղղաթիռ եւ կինոլոգների ստորաբաժանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս