«Արմեն Սարգսյանին մենք վաղուց ենք ճանաչում։ Երբ Արցախի պատվիրակությունն այցելել էր Մեծ Բրիտանիա, այնտեղ մենք ծանոթացել ենք նաև Արմեն Սարգսյանի գործունեությանը»։
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում քրդական ուժերի միջոցով ԱՄՆ կողմից անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված որևէ վտանգ չի պարունակում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հանդիպումն, ըստ Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ շատ կարևոր էր։
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բացառել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի անցկացման հնարավորությունը:
168.am-ը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց` ՀԱԿ-ում քննարկվե՞լ է արդյոք Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Թուրք-սիրիական սահմանին` սիրիական Աֆրին քաղաքի մոտակայքում, քրդական ինքնապաշտպանական ուժերի և թուրքական ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի միջև բախում է տեղի ունեցել:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի թեկնածուին՝ դիվանագետ Արմեն Սարգսյանին:
Հայաստանի մեծ բարեկամ, նախկին սենատոր Բոբ Դոլը պարգեւատրվել է Կոնգրեսի ոսկե մեդալով: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականներ Բեն Ռոդսը և Սամանթա Փաուերը ներողություն են խնդրել 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանությունը չճանաչելու համար, ինչը կարող էր վնասել ամերիկա-թուրքական հարաբերություններին:
Թուրքիայում մայրաքաղաք Անկարայից դեպի Բուրսա զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարվել:
ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով:
Գերմանական մամուլը լայնորեն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի Հնդկաստան կատարած այցին, որի ժամանակ վերջինիս պատվիրակության կազմում ընդգրկված են եղել հարյուրից ավելի ընկերություններ, այդ թվում Իսրայելի` մեծությամբ հինգերորդ խոշոր ռազմաարդյունաբերական և անօդաչու սարքեր արտադրող առաջատար ընկերություններից մեկը համարվող Aueronautics ընկերության ներկայացուցիչները:
«Եվրոպական Վրաստան» կուսակցությունը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի 9 ժամ տևողությամբ «Կուրիեր»-ի նախորդ թողարկման մի տեսանյութի հետ կապված հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge կայքը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վովա Գասպարյանի հայտարարությունն Արմեն Սարգսյանի առաջադրումից կարճ ժամանակ անց ըստ էության դառնում է կամ կարող է դառնալ իշխող համակարգի համար որոշակի զարգացումների յուրօրինակ ինդիկատոր:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ ՀՀԿ նախագահի թեկնածուին սատարելու հարցում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են քվեարկելու, սակայն «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կուսակցության ներսում որոշումն արդեն կայացված է՝ ԲՀԿ-ականները կողմ կքվեարկեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանը, ում թեկնածությունը ՀՀԿ-ն առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնում, երեկ հայտարարել է, թե վերջնական համաձայնությունը կտա, կամ որ նույնն է, կասի «հա» հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների հետ հանդիպումից հետո:
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որ տեղի ունեցավ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությամբ, Հայաստանի նախագահի պաշտոնի շուրջ կենտրոնացած հանրային եւ քաղաքական ավանդական «ինտրիգը» տեղափոխվեց վարչապետի ուղղությամբ, հատկապես Սերժ Սարգսյանի հնարավոր հավակնության գործոնի ազդեցությամբ:
Ամերիկացի ձկնորսները հասցրել են ջուրը նետվել նավակի հետ իրենց նավի բախվելուց մեկ վայրկյան առաջ:
Գերմանացի բլոգերների “The Real Life Guys” թիմը ցուցադրել է իր գյուտը՝ «մարդկային դրոն», որն իրենից ներկայացնում է թռչող հարթակ՝ «քողարկված» տաշտի տեսքով:
Addo Elephant Հարավաֆրիկյան բնայգում փղիկն ընկել է ցեխափոսը: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է ընթացել նրան փրկելու գործողությունը:
Վլադիվոստոկում բացվել է արտ-օբյեկտ՝ նվիրված խորհրդային գրող Յուլիան Սեմյոնովի ստեղծագործությունների հերոս՝ հետախույզ Օտտո ֆոն Շտիռլիցին:
«Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փորձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ունեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամարտող կողմերի և համանախագահների հայտարարությունները բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակասում»:
Դրոնն օգնել է փրկելու երկու ավստրալացիների, որոնց հոսանքը քշել-տարել էր բաց ծով, հաղորդվում է Surf Life Saving կազմակերպության կայքում:
«Արմենպրես»-ի լուսանկարչական արխիվը ՀՀ նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի պաշտոնական հանդիպումների և աշխատանքային այցերի մասին բացառիկ լուսանկարներ ունի:
Մոնտե-Կառլոյում արդեն 42-րդ անգամ անցկացվում է Միջազգային կրկեսային փառատոնը:
«ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից չի խոչընդոտում Հայաստանին՝ վավերացնել համաձայնագիրը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի քաղաքական վերլուծաբան Լոռ Դելքուրը»:
Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը կյանքի ընթացքում ցանկանում էր կամուրջ հիմնել Թուրքիայի հասարակության տարբեր հատվածների միջև:
Անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի հիմնական գրավականները մի կողմից երկրի տնտեսական կայուն աճն է, մյուս կողմից՝ ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին դիմակայումը և տարածքային ամբողջականության պահպանությունը։
Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Դեսմոնդ Սվեյնը քնել է ուղիղ եթերով հեռարձակվող քննարկումների ժամանակ: