Նաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դարձել է Սերբիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող:
«Ցրվենա Զվեզդա»-ն գավաթի խաղարկության եզրափակչում մրցեց «Վոյվոդինա»-ի հետ:
Խաղի հիմնական ժաամնակն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով, այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ժամանակ գոլեր չարձանագրվեցին:
Սերբիայի գավաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ, որտեղ առավել դիպուկ էին «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստները`3:2:
«Ցրվենա Զվեզդա»-ն դարձավ Սերբիայի գավաթակիր, իսկ օրեր առաջ նաև նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը:



