Բաժիններ՝

Եվրամիությունը նոր ռազմավարություն ընդունեց Իրաքի նկատմամբ

Եվրամիությունը (ԵՄ) նոր ռազմավարություն է ընդունել Իրաքի վերաբերյալ: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը՝ Միության երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով, հունվարի 22-ին տեղի է ունենում Բրյուսելում:

«ԵՄ-ն հավաստում է իր կողմնակցությունն Իրաքի հետ կայուն գործընկերությանը, որը հաստատվել է համագործակցության եւ կոոպերացաման համաձայնագրով, ինչպես նաեւ աջակցում է Իրաքի իշխանություններին վերակառուցման փուլում եւ քաղաքական, սոցիալական ու տնտեսական անկայունության դեմ պայքարում»,- նշված է փաստաթղթում:

Իրաքի նկատմամբ Եվրամիության նոր ռազմավարությունը կենտրոնացած է յոթ հանգուցային խնդիրների վրա, ընդծում են Միության երկրների արտգործնախարարությունների ղեկավարները: Դրանք են՝ Իրաքի միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ նրա էթնիկական եւ կրոնական բազմազանության պահպանումը, երկրի քաղաքական համակարգի ամրապնդումը, մարդասիրական օգնության տրամադրումը եւ աջակցությունը վաղ վերականգնման գործում:

Բացի դրանից, փաստաթուղթը ենթադրում է երկրում կայուն տնտեսական աճի եւ անկախ դատական համակարգի առաջմղում: Եվ, վերջապես, ԵՄ-ի նոր ռազմավարության մեջ մտնում են Իրաքի հետ միգրացիոն երկխոսություն վարելը եւ «հարեւանների հետ լավ հարաբերություններ» պահպանելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031