Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է դարձել իտալացի քաղաքական գործիչ Միկելե Նիկոլետին։ Այդ պաշտոնում նրա հաստատումը տեղի է ունեցել Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանի բացմանը: Նիկոլետիի թեկնածությունը միակն էր, պատգամավորներից այլեւս ոչ ոք այս անգամ չէր առաջադրվել խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Նիկոլետին այդ պաշտոնում փոխարինել է Ստելլա Կիրիակիդիսին, որը ԵԽԽՎ-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր 2017 թվականի հոկտեմբերի սկզբին նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնաթողությունից հետո: ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորությունների ժամկետը մեկ տարի է՝ մեկանգամյա երկարացման հնարավորությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031