Բաժիններ՝

ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը ռեկորդային է դարձել 2000 թվականից ի վեր

Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրություններին մանակցելու մտադրության մասին հայտարարածների թիվը ռեկորդային է 2000 թվականից ի վեր, փորձագետները կարծում են, որ դա կարող է կապված լիներ ստորագրությունների թվի նկատմամբ պահանջների նվազման հետ, որոնք թեկնածուները պետք է հավաքեն գրանցման համար: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, ասված է Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի (ՔՆԿ) զեկույցում:

Ընտրարշավի մեկնարկից ի վեր առաջադրման ամբողջ ժամանակամիջոցում՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ից մինչեւ 2018 թվականի հունվարի 12-ը, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է 70 ծանուցում թեկնածուի առաջադրման կամ որպես թեկնածու առաջադրվելու մտադրության մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փաստաթղթերի քննարկումից հետո ընտրարշավին մանակցությունը շարունակում են նախագահի պաշտոնի 17 հավակնորդներ՝ երկու ինքնաառաջադրվածներ եւ 15 կուսակցական թեկնածուներ: Փորձագետները հիշեցրել են, որ 2000 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու համար պահանջվում էր հավաքել 500 հազար ստորագրություն սեղմ ժամկետներում, քանի որ ընտրությունները վաղաժամկետ էին, 2004 – 2012 թվականներին՝ 2 միլիոն ստորագրություն:

Այժմ կուսակցությունների թեկնածուները (բացի խորհրդարանական կուսակցություններից, որոնք ազատված են ստորագրություններ հավաքելուց) պետք է կանխավ ապահովեն 100 հազար ընտրողների, իսկ ինքնաառաջադրվածները՝ 300 ընտրողների պաշտպանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս