Գնաճի հետ կապված՝ ՀՀԿ-ն բացատրական աշխատանք կտանի

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ գնաճը վերահսկելի է։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ ի սկզբանե նախընտրական ու հետընտրական շրջանում ՀՀԿ-ն հայտարարել է, որ արհեստական որևէ քաղաքականություն հարկային դաշտում չի կատարվելու։ «Մենք գնահատում ենք ռեալ իրավիճակը, մեր ռեսուրսները, և անընդհատ խոսում ենք, թե ինչպես պետք է անենք, որ արտաքին պարտքի մարման հետ համաչափ կարողանանք բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Իսկ միայն հարկերի իջեցումով, որ պահանջում են մեր գործընկերները, նման քաղաքականություն վարել հնարավոր չէ»,- ասաց նա։

Հանրության դժգոհության դեպքում, Վ.Բաղդասարյանի խոսքով, ինչպես խոստացել էր ՀՀԿ-ն, կազմակերպելու են բացատրական աշխատանք, և այդ նպատակով հունվարի 23-ին ԱԺ-ում լսումներ կանցկացվեն։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում գնաճը 2.6% է, և պետք է ամեն ինչ համեմատության մեջ նայել, մասնավորապես՝ տարածաշրջանի բոլոր երկրներում գնաճը շատ ավելի բարձր է, թեև դա սփոփանք չէ. «Մենք ապագայի ծրագրեր ենք ներկայացրել, ապագային միտված բյուջե, և մենք պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն տանել, որ հաջորդ տարիների ընթացքում ներդաշնակ ունենանք կենսաթոշակների և աշխատավարձերի աճ»։

Ըստ նրա՝ կառավարությունը տնտեսական ոլորտում բավականին ճկուն քաղաքականություն է վարում, կա շատ ներդաշնակ աճ՝ 6.7-6.8%, որդեգրած քաղաքականությունը հաջողված է, և հաջորդ տարիների ընթացքում արդյունքները տեսանելի կլինեն։ Վ.Բաղդասարյանը խոստացավ նաև, որ գնաճի հետ կապված չարաշահումների բացահայտման դեպքում մեղավորները կպատժվեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031