Բաժիններ՝

Մոսկվան ուշադիր հետեւում է Աֆրինի գործողությանը

Ռուսաստանը կապ է պահպանում Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ եւ ուշադիր հետեւում է Աֆրինի գործողությանը: «Մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք սիրիական Աֆրինի շրջանում իրականացվող գործողության ընթացքին, Ռուսաստանի ներկայացուցիչները կապ են պահպանում ինչպես Սիրիայի, այնպես էլ Թուրքիայի ղեկավարության հետ, ներառյալ այդ հարցի շուրջ»,-լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է. «Առաջվա պես հիմնարար ենք համարում Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»: «Անտարակույս, ուշադիր հետեւում ենք հումանիտար ասպեկտներին, որոնք կապված են այժմ Աֆրինի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Մոսկվան վաղօրոք իրազեկված եղել է արդյոք Թուրքիայի զինուժերի նախապատրաստվող գործողության մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս