Մովսես Հակոբյանը զանգահարել է Վահան Բադասյանին. մանրամասներ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Արցախի պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանն այն բանից հետո, երբ հրապարակային կոռուպցիոն բնույթի հայտարարություններ է հնչեցրել՝ կապված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ, վերջինս ուղղակի զանգահարել է Բադասյանին:

«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հակոբյանը փորձել է բացատրություններ ստանալ Բադասյանից այն մասին, թե ինչու է նա կեղծ հայտարարություններ անում ու անհարկի շահարկում իր անունը: Բադասյանն էլ նշել է, թե ինքը Հակոբյանի դեմ ոչինչ չունի, պարզապես վրդովվել է վարչապետի՝ «դպրոցներում մայր ու աղջկա ինստիտուտի մասին» հայտարարություններից ու ընդամենը փորձել է նրան հակադարձել:

Բադասյանը վստահեցրել է Հակոբյանին, որ նա վերջինիս դեմ ոչինչ չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս