Բաժիններ՝

«Մերկ Թրամփը» 22 հազար դոլարով վաճառվել է Լոս Անջելեսի աճուրդում

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-­ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփին մերկ վիճակում պատկերող բնական մեծությամբ արձանը 22 հազար դոլարով վաճառվել է Լոս Անջելեսում կայացած աճուրդում: Այդ մասին հայտնել է CBS Los Angeles հեռուստաալիքը:

Julien”s Auctions աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ նկարիչների INDECLINE ընկերության արձանը «ամենաքննարկվող իրերից մեկն է դարձել աճուրդում»: Ավելի վաղ տեղեկացվել է, որ INDECLINE-­ը համանման արձաններ է տեղադրել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Քլիվլենդի եւ Սիեթլի հանրային վայրերում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ մերկ Դոնալդ Թրամփի արձանի համար ստացված գումարը գերազանցել է նախնական գնահատումները:

Սպասվում է, որ փողի մի մասը կփոխանցվի Ներգաղթի ազգային ֆորումին, որն աջակցություն է ցուցաբերում միգրանտներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31